կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-03 11:07
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «1 օր Արցախում». Վիտալի Միլոնովը ներկայացրել է Արցախի մասին կարճամետրաժ վավերագրական ֆիլմը

Ռուս պատգամավոր Վիտալի Միլոնովը, ով հոկտեմբերի 16-ին ժամանել էր Արցախ և հանդիպում ունեցել նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, ֆեյսբուքյան իր էջում  հրապարակել է Արցախի մասին պատմող իր «Մեկ օր Արցախում» վավերագրական ֆիլմը։

«Պարտադիր՝ նայելու մեր վավերագրական ֆիլմը։ Ամբողջ ճշմարտությունը թուրք–ադրբեջանական ագրեսիայի մասին. Էրդողանի քյաբաբային քարոզիչներն այլևս չունեն ոչ մի փաստարկ։ Սա նոր ցեղասպանություն է», – գրել է Միլոնովը։

Հիշեցնենք, որ Միլոնովի այցելությունից հետո ռուս պատգամավորը սոցցանցերում հարձակումների ենթարկվեց ադրբեջանցիների կողմից, իսկ Ադրբեջանը նրան «սև ցուցակի» մեջ ընդգրկեց։