կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-04-18 18:30
Հասարակություն

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 19-21-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին` հարավարևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, 22-ին ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 19-21-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով:

Երևանում`

Ապրիլի 19-21-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ: