Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հետեւանքով զոհված ժամկետային զինծառայող` 19-ամյա Աղասի Գրիգորյանը Արարատի մարզի Արբաթ գյուղից էր, իսկ նրա զոհված զինակիցը` Ռուբեն Ալեքսանյանը, Լոռու մարզի Տաշիր քաղաքից:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Աղասին ընտանիքի կրտսեր որդին էր, սովորում էր «Հայբուսակ» համալսարանում: Նա պետք է զորացրվեր գարնանը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ հոկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված անհաջող դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձերից հետո, որի արդյունքում, ծանր կորուստներ կրելով, նա հետ էր շպրտվել, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների: Վերոնշյալ բոլոր ուղղություններում հայ դիրքապահները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և անցել պաշտպանական մարտերի:
Ադրբեջանական գրոհայինները, կորուստներ տալով, հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը: Ցավոք, ծավալված մերձամարտերի ընթացքում արիաբար մարտիրոսվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.):
Լուսանկարները՝ Աղասի Գրիգորյանի սոցցանցի էջից