|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Արդյո՞ք Քիմ և Քլոե Քարդաշյանների` աղոթելու մասին Twitter-յան գրառումները կանխեցին հայ-ադրբեջանական պատերազմը: Իհարկե` ոչ: Սակայն Twitter-ում և Intsragram-ում հետևորդների մեծ թիվ ունեցող ռեալիթի շոուի աստղերը շուրջ 175 միլիոն մարդու համար լույս սփռեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տիրող բռնության վրա»,- գրում է կանադական Global News-ը:
«Երբ խոսում են գլոբալ հակամարտությունների մասին, օրինակ` Սիրիայում պատերազմի կամ Ուկրաինայի իրադարձությունների, Լեռնային Ղարաբաղի վրա առանձնապես մեծ ուշադրություն չի սևեռվում: Սակայն երկար տարիներ շարունակ այն չի հանդարտվում»,-նշում է կայքը՝ ներկայացնելով վերջին բախումների հետևանքները:
Հիշեցնենք, որ վերջին մարտերի վերաբերյալ Քարդաշյան քույրերն ու Ռոբերտ Քարդաշյանը հայ զինվորների լուսանկարով կոչ էին տեղադրել` աղոթել Հայաստանի համար, ինչն ադրբեջանցիների շրջանում հիստերիա էր բարձրացրել: