Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ադրբեջանն Իսրայելից ակնկալում է հայտարարություններ, քանի որ Իսրայելը կարող է Հայաստանին կոչ անել դադարեցնել կրակն ու բանակցություններ սկսել։ Այս մասին Jerusalem Post-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը։ Իսրայելի Կնեսետի, այսինքն՝ խորհրդարանի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովին «Ժողովուրդ»–ի հետ զրույցում, խոսելով ղարաբաղա-ադրբեջանական պատերազմական գործողությունների մասին, ասաց. «Երբ ռազմական գործողությունները սկսվեցին, մեզ հորդորեցին հեռանալ երկրից ստեղծված անհանգիստ իրավիճակի պատճառով։
Սակայն որոշեցինք մնալ այստեղ՝ այս կերպ ցանկանալով կանգնել Հայաստանի կողքին և ասել, որ սա անընդունելի է։ Ես չեմ կարող պատասխանել Ադրբեջանի փոխարեն, թե ինչու նրանք սկսեցին, ինչպիսի նպատակներ են հետապնդում, սակայն նման գործողությունները, մենք դատապարտում ենք։ Եվ ավելին, ոչ առաջին անգամն է՝ մենք կոչ ենք անում դադարեցնել արյունահեղությունը... Մենք այստեղ ենք, քանի որ մենք հասկանում ենք ձեզ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։