կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-04-05 09:25
Հասարակություն

Լարվածության աճ` նաև Տավուշի մարզում. ունենք վիրավոր

Լարվածության աճ` նաև Տավուշի մարզում. ունենք վիրավոր

Անցած գիշեր և այսօր առավոտյան զինված դիմակայության լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների և բնակավայրերի ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82 մմ ականանետներ:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Փոխհրաձգության ընթացքում բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Զորի Գորիսի Աշրաֆյանը (ծնվ. 1983թ.):

ՀՀ զինված ուժերը, դրսևորելով զսպվածություն, շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը:

ՀՀ ՊՆ