|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Իջևանից Նոյեմբերյան տանող հատվածի 2-րդ կմ-ին բախվել են BMW X5, Range Rover և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։
Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը։