Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-04-04 13:08
Քաղաքական

«Ղարաբաղը ճանաչելու ժամանակը չէ՞»

«Ղարաբաղը ճանաչելու ժամանակը չէ՞»

Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազնովին` արդյոք չի եկել ժամանակը, որ ԱԺ օրակարգում փոփոխություն կատարվի, և ԱԺ պատգամավորները կոչ ուղղեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ սանձելու Ադրբեջանի սադրիչ ու ապակառուցողական գործողությունները, աշխարհին ցույց տրվեն ադրբեջանցիների կողմից հայ երեխաներին գնդակոծելը, սպանելը, ծեր մարդկանց խոշտանգելով սպանելու վայրագությունները:

Էդուարդ Շարմազնովն ասաց, որ ԱԺ բոլոր խմբակցությունների կողմից ընդունված համատեղ հայտարարության մեջ կա կոչ` ուղղված միջազգային հանրությանն ու միջազգային կազմակերպություններին, որոնց մեջ մտնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: «Այս պահին մենք ընտրել ենք այդ ձևաչափը»,- ասաց նա:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նույնպես հարց ուներ` արդյո՞ք ժամանակը չէ, որ օրակարգ մտցվի Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչման հարցը:

Շարմազանովը պատասխանեց, որ կիսում է պատգամավորի այդ մտահոգությունը, սակայն ՀՀ նախագահի գլխավորությամբ արդեն տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, նախագահը հանձնարարել է ԱԳՆ-ին` աշխատել Արցախի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: ԸստԱԺ փոխխոսնակի` երբ ավարտվեն այդ պայմանագրի հետ կապված աշխատանքները, ԱԺ-ում կքննարկվի նաև Հրանտ Բագրատյանի բարձրացրած հարցը: