|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է. «Արաբկիրի մանկապարտեզներում այս տարվա ընթացքում մեծածավալ աշխատանքներ ենք իրականացնելու:
Թերություններին ու խնդրահարույց հարցերին ծանոթանում եմ անձամբ: Կրկին կնշեմ, որ գովեստի են արժանի բոլոր այն հաստատությունների ղեկավարներն ու աշխատակազմերը, որոնք ոչ միայն խնամքով ու հոգատարությամբ են վերաբերվում, այլև անձնական ներդրումներ են կատարում: Այս բնագավառի զարգացման հետ կապված այժմ նոր ծրագրեր են մշակվում»: