կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-25 10:42
Հասարակություն

Խոշոր հրդեհ Վանաձորում․ կան տուժածներ

Խոշոր հրդեհ Վանաձորում․ կան տուժածներ

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 03։39-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 7 հասցեին հարակից տարածքում այրվում է փայտե տնակ՝ ինքնաշեն կցակառույցով։

ԱԻՆ-ից հայտնում  են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։24-ին, մարվել՝ 08։25-ին։ Այրվել է փայտե տնակը՝ ինքնաշեն կցակառույցներով (մոտ 200 քմ)։ Տուժածներ Ն․ Մ․-ն, Զ․ Ա․-ն (ծնված 1952 թ․) և Ա․ Ա․-ն ձեռքերի շրջանում տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։