կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-25 17:31
Հասարակություն

Ինչու կենդանիները չեն կարող դառնալ երկրի «բացառիկ սեփականություն»

Ինչու կենդանիները չեն կարող դառնալ երկրի «բացառիկ սեփականություն»

Արդեն հայտնել ենք, որ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր խորհրդարանական լսումներ էր կազմակերպել` «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների պահելու օրենսդրական կարգավորումը և առկա թերությունները» թեմայով:

Լսումների ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը նախ նշեց, որ դրական է գնահատում այս նախաձեռնությունը, ապա բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է բնորոշում «բացառիկ սեփականություն» հասկացությունը, որը պետք է փոփոխության արդյունքում դառնա պարզապես «սեփականություն»:

Փոխնախարարը բացատրեց, որ օրենքի ձևակերպման մեջ կա մի նրբություն, որին պետք է ուշադրություն դարձվի: «Այստեղ գրված է ՀՀ կենդանական աշխարհը, այլ ոչ թե ՀՀ-ում կենդանական աշխարհը: Այստեղ ենթադրվում է, որ կիսաազատ  կամ ազատ պայմաններում կարող են պահվել կենդանիներ, որոնք ներմուծված են, կամ էլ կենդանիներ, որոնք բուծված են տարբեր ֆիզիկական կամ իրավաբանական տիրապետողների  կողմից, ուստի այս մասով մենք գտնում ենք, որ դա չի կարող երկրի բացառիկ սեփականությունը հանդիսանալ, և այստեղ առաջարկվում է ձևակերպման վերանայում»,- ասաց նա: