Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Բնականաբար, նախարարությունը որոշ տեղեկություններ ունի կենդանիներին ոչ նորմալ պայմաններում պահելու մասին, հիմնականում` լրատվամիջոցներիցլ: «Բայց ինչի՞ համար ենք մենք հիմա այս օրենքի փոփոխությունն առաջարկում: Որպեսզի մեկընդմիշտ կարողանանք ֆիքսել բոլոր հնարավորությունները, հաշվառում իրականացնել և բոլորին բերել դաշտ: Առանձին մոտեցումներ` առանձին մարդկանց մասով, մենք չենք իրականացնելու: Օրենքի առաջ բոլորը լինելու են հավասար, օրենքը գործելու է բոլորի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը`պատասխանելով հարցին` տեղյա՞կ է, որ տարբեր պաշտոնյաներ, հարուստներ, կենդանիներ են պահում, օրինակ, Տավուշի մարզպետն է արջ պահում, Գագիկ Ծառուկյանը`առյուծներ և այլն:
Նախարարը վստահեցրեց, որ բոլորը` անկախ այն բանից` քաղաքական գործիչ է, երևացող մարդ, թե` սովորական քաղաքացի, պարտավոր են գործունեությունն իրականացնել օրենքի սահմաններում: Նա հավելեց, որ պաշտոնյաների մինի կենդանաբանական այգիներում ստուգումներ իրականացվել են, եթե եղել են համապատասխան դժգոհություններ:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովն էլ խորհրդարանական լսումներ էր կազմակերպել` «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների պահելու օրենսդրական կարգավորումը և առկա թերությունները» թեմայով, որի ընթացքում է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հարց էր բարձրացրել վայրի կենդանիներին ոչ պատշաճ պայմաններում պահվելու մասին: