|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016 թվականի պետական բյուջեի օրենքի նախագծի քննարկման ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց` նկատել է, որ Հայաստանից դուրս ուղեգրված հիվանդների ճանապարհային ծախսի և բուժման հատկացումների հարցում հիմնականում ԱՊՀ երկրներ են ըմտրվում: Նա հետաքրքրվեց՝ ինչի՞ հետ է կապված այդ հանգամանքը, և արդյո՞ք քաղաքական խնդիր է, որ ընտրությունը կանգ է առնում ԱՊՀ երկրների վրա, քանի որ, ըստ նրա, օնկոլոգիական հիվանդներն առնվազն կնախընտրեն գնալ Գերմանիա, ԱՄՆ, Ֆրանսիա:
«Ուզում եմ հարցնել` պատրաստվո՞ւմ եք քաղաքական կոմպոնենտը հանել, քանի որ խոսքը որակի մասին է»,- հարցրեց պատգամավորը:
Առողջապահության նախարար Մուրադյանը, Պողոսյանի հարցադրմանն ի պատասխան, ասաց, որ որևէ քաղաքական կոմպոնենտ չկա այն բանում, որ ՀՀ-ից ԱՊՀ-ն են ուղեգրում հիվանդներին: «Տեսնում ենք հնարավորությունը և քանակը և ըստ այդմ էլ բաշխում ԱՊՀ երկրների վրա»,- ասաց նա` հավելելով, որ ԱՊՀ երկրների որակն էլ վատը չէ: