կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-03-18 11:37
Քաղաքական

Փոստանջյանը ոգեւորված է

Փոստանջյանը ոգեւորված է

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ամփոփելով խորհրդարանական շաբաթը, առանձնակի ոգևորությամբ ընդգծեց այն հանգամանքը, որ անցած շաբաթ ԱԺ-ում իր հեղինակած նախագիծն ընդունվեց:

Նշենք, որ խոսքը վերաբերում է ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն կատարելու օրինագծին, ըստ որի` կարգազանց պատգամավորները պիտի պատասխանատվության ենթարկվեն:

«Ես շատ ուրախ եմ և չէի կարող պատկերացնել, որ իմ հեղինակած նախագիծը կարող է ընդունվել: Չէի պատկերացնում, որ կհեղինակեմ մի նախագիծ, որը պատգամավորին պետք է ճանաչի կարգազանց, և այն ընդունվեց: Սա ցույց է տալիս, որ ԱԺ-ում իսկապես կա խնդիր` պատգամավորների կարգուկանոնի հետ կապված, կարգը հարգելու հետ կապված»,- ասաց Փոստանջյանը: