Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում երեկ հարյուրավոր ցուցարարներ, ճեղքելով ոստիկանների շղթան, երթ են անցկացրել` պահանջելով քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ: Նրանք պահանջել են երկրի ղեկավար Հոսնի Մուբարաքի հրաժարականը, որը երեք տասնամյակ կառավարում է երկիրը: Բախումների, բռնությունների կամ ձերբակալությունների մասին լուրեր չկան: Ինչպես Թունիսի հեղափոխության ժամանակ, Եգիպտոսում նույնպես բողոքի ակցիա անցկացնելու կոչերը տարածվել էին սոցիալական կայքերի միջոցով: