Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանից մաքսանենգ եղանակով ծխախոտի արտահանման հետ կապված բացի Միքայել Մինասյանի պնդումներից այլ որևէ փաստարկ, որևէ հիմնավորում առկա չէ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
«ՊԵԿ-ը այլ պետությունների մաքսային մարմիններից կամ որևէ այլ իրավապահ մարմիններից չի ստացել որեւէ պաշտոնական գրություն՝ արտահանված ծխախոտների մաքսանենգ լինելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի կամ Փաշինյանների ընտանիքի նշված գործընթացում ներգրավված լինելուն, ես այդ տեղեկություններն ուղղակի հերյուրանք եմ համարում, քանի որ որևէ փաստարկ ու հիմնավորում ուղղակի չկա»,-ասաց նա:
Հարցին՝ արդյո՞ք իրենք պատրաստվում են բողոքարկել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացնելու վերաքննիչ դատարանի որոշումը, Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց. «Նախ, վարույթ իրականացնող մարմինը դեռեւս չի ստացել Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշման օրինակը, հետեւաբար, հստակ դեռ վաղ է հետագա գործողություններին անդրադառնալը: Որոշումը ստանալուց եւ դրան ծանոթանալուց հետո համապատասխան ընթացքը կտրվի: Որքան գիտեմ, վերաքննիչ դատարանը կալանքի միջնորդության հարցը վերադարձրել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության»:
Էդվարդ Հովհաննիսյանը՝ իր նշանակման մասին ասաց, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իր ընկերն է, սակայն այդ հանգամանքը ոչ մի նշանակություն չի ունեցել իր նշանակման հարցում։
Ինչո՞ւ վարչապետը որոշեց հենց իրեն նշանակել, Հովհաննիսյանն ասաց․ «Ես կարող եմ ենթադրել, որ աշխատանքի ընթացքին հետեւելուց հետո է վարչապետը նշանակում արել: Իսկ ավելի կոնկրետ վարչապետը կասի»։
ՊԵԿ նորանշանակ նախագահը բանակում չի ծառայել․ «Ժամանակին, երբ եղել եմ զինապարտ, ընտանեկան պայմաններից ելնելով, ավելի կոնկրետ՝ երեխաներ ունենալու փաստով պայմանավորված՝ օրենքով սահմանված կարգով ստացել եմ տարկետում, սակայն զինապարտ եմ, ընդգրկված եմ պահեստազորում»,-մեկնաբանեց Հովհաննիսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․