Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախօրեին նախկին ԲՀԿ-ական նախարար Գևորգ Պետրոսյանը սուր քննադատության էր ենթարկել ԲՀԿ-ի որդեգրած քաղաքականությունը և ընդգծել, որ, ընդդիմադիր հռչակվելով, չեն դառնում ընդդիմադիր, պետք է գործողություններով ապացուցել քաղաքական գիծը:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը Yerkir.am-ի հետ զրույցում, սովորության համաձայն, հիշատակեց իրենց` արդեն ավանդական դարձած` «ներկուսակցական խնդիրներին առնչվող հարցեր» ձևակերպումը և ասաց, որ չի ուզում խոսել Գևորգ Պետրոսյանի հայտարարություններին մասին: Մելքումյանը հայտարարեց, որ չի ընդունում կուսակության գծին դեմ գնացող այդպիսի դրսևորումները:
«Ուզում եմ ընդգծել մի բան, որ ցանկացած կուսակցական, որը կուսակցության գծի դեմ հրապարակային հայտարարություն է անում, ընկալելի և ընդունելի չէ` առհասարակ: Եթե ունես հարցեր, կան կուսակցական հավաքներ, կուսակցական տեսակետներ, կարող ես այդ ժամանակ խոսել: Խնդիրներ միշտ էլ կարող են լինել, բայց այդ խնդիրները հանել դուրս և ինչ-որ բաներ անել` նշանակում է կուսակցությանը խփել»,- ասաց նա:
Մեր այն դիտարկմանը, թե Ձեր նախկին կուսակիցն ամենաշատը խոսում է այն մասին, որ կուսակցությունը հռչակվել է որպես ընդդիմադիր, մինչդեռ գործողությունները չեն խոսում ընդդիմադիր լինելու մասին` ԲՀԿ-ն կողմ է քվեարկել բյուջեին, սահմանադրական փոփոխություններին, Մելքումյանը շտապեց պատասխանել. «Դուք քիչ առաջ լսեցիք, չէ՞, իմ ելույթը, ո՞ր մի ընդդիմադիրն է ավելի սուր ելույթ ունեցել»:
Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավորն այսօր հրապարակավ քննադատեց կառավարությանը, նման ելույթ ԲՀԿ-ն վաղուց չէր ունեցել: Երեւում է՝ կուսակցությունը որոշել է փոխել ռազմավարությունը: