կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-03 14:24
Իրավական

Զինված խմբի անդամներից մեկի փաստաբանը մատնացույց է անում ԱԱԾ-ի հայտարարությունը

Զինված խմբի անդամներից մեկի փաստաբանը մատնացույց է անում ԱԱԾ-ի հայտարարությունը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Արմինե Ֆանյանը, ով այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը), սակայն վերջինս իրենց մեղավոր չի ճանաչում:

Նա հայտարարել է, որ պատանդ չի պահել, և որ ինքը ռազմագերի է: Արմեն Բիլյանը, ով ամուսնացած չէ և ապրում էր իր մայրիկի հետ, կալանավորվել է 2 ամսով: Արմինե Ֆանյանի խոսքով` իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի, սակայն դեռ չի հոսպիտալացվել: Նա վայր է ընկել դիպուկահարի կրակոցների ժամանակ, ունի ողնաշարի վնասվածք, տեղաշարժվում է դժվարությամբ:Ցավազրկողների միջոցով ապահովում են նրա մասնակցությունը դատական նիստերին:

«Այս երկու հոդվածներն էլ ունեն խրախուսական նորմեր, որոնցով սահմանված կարգով եթե անձը ազատ է արձակում պատանդին կամ զենքերն է հանձնում, ապա ենթակա չէ պատժի կրման, եթե այլ հանցակազմ չկա»,-ասաց փաստաբանը` հավելելով, որ առաջիկա օրերին անպայման բողոքարկելու են կալանքի որոշումը: Ինչ վերաբերվում է առաջադրված հոդվածների խրախուսական կողմերին, երբ անձը ինքնակամ դադարեցնելով քրեորեն պատժելի արարքը, կարող է ազատվել հանցանքը կրելու պատասխանատվությունից, փաստաբանը նշեց, որ դա այն դեպքում է կիրառվում, եթե այլ հանցակազմ չկա: «Զենքերը վայր դնելուց առաջ ԱԱԾ-ն իր հայտարարություններում բազմիցս նշել է, որ եթե տղաները հանձնվեն ինքնակամ, ապա կազատվեն պատժից, մինչդեռ մենք տեսնում ենք, որ հակառակն է տեղի ունենում»,- ասաց փաստաբանը: