Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ցուցմունք տվեց տուժողը` Հայրիկյանը:
Նա, մատնացույց անելով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանին, հայտարարեց, որ նա է կրակել իր վրա: ԱԻՄ առաջնորդը մանրամասն նկարագրեց դեպքը եւ հերթական անգամ շեշտեց, որ իր վրա կրակողը մտադրություն է ունեցել իրեն սպանել, այլ ոչ թե վախեցնել:
Հակառակը պնդեց մեղադրյալ Պողոսյանը` նշելով, որ եթե սպանելու մտադրություն ունենար, մի քանի անգամ կկրակեր:
«Դուք հնարավոր է` սպանել չեք ցանկացել, բայց արել եք մի բան, որն անում են միայն սպանել ցանկացողները»,- հակադարձեց Հայրիկյանը` ամբաստանյալին վստահեցնելով, որ նրա բախտը բերել է, որ սպանության փորձ է ստացվել:
«Աֆղանստան կռված տղեն չէր կարա 60 սմ-ից վրիպեր»,- տեղից ակնարկեց մեղադրյալը:
Պարույր Հայրիկյանը նաև հայտարարեց, որ իրեն ցանկացել են սպանել, քանի որ մտածել են, որ ինքը նախագահ կընտրվի, և Հայաստանը կարգին երկիր կդառնա:
Մանրամասները` տեսանյութում: