|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային գոտիներում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում, սակայն մարտի 15-16-ին օդի ջերմաստիճանը հիմնականում ցերեկային ժամերին կնվազի 8-10 աստիճանով:
Yerkir.am-ի հետ զրույցում այս տվյալները ներկայացրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքով` մարտի 11-ին և 12-ին Արարատյան դաշտում ցերեկը սպասվում է մինչև 16-18 աստիճան տաքություն, մարտի 16-ին օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի պլյուս 7-8 աստիճան:
Հարցին, թե ցրտահարության վտանգ կա՞, Սուրենյանը պատասխանեց, որ նախալեռնային գոտիներում, որտեղ հիմնականում գրանցվելու է օդի ջերմաստիճանի նվազում, դեռ ծաղկում չկա, միայն նկատվում է պտղատուների բողբոջների ուռչում: