|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Այսօր գումարվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստում Արծվիկ Մինասյանի փոխարեն հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Աղվան Վարդանյանը:
Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը գովել է իր նախկին տեղակալ` ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի աշխատանքը (այժմ զբաղեցնում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը) ու նրա փոխարեն առաջադրել ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանի թեկնածությունը: Հանձնաժողովի անդամները միաձայն հաստատել են Ա.Վարդանյանի թեկնածությունը: