|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Մարտի 5-ին, ժամը 18.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկին-Փարպեցի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿօպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Միցուբիշի Լանսեռ» մակնիշի 03 AM 333 պետհամարանիշի (վարորդ՝ Տ. Հ.), «Օպել Աստրա» մակնիշի 35 ՏL 447 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Մ.) և «Օպել Աստրա» մակնիշի 358 OZ 61 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Գ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Գ.-ը հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական կլինիկա:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: