«Բանանց»-ի 2 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի հավաքական
Երևանի «Բանանց»- ֆուտբոլիստներ Զավեն Բադոյանն ու Նաիրի Մինասյանը հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Հիշենենք, որ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 25-ին Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հավաքականի հետ:
Զավեն Բադոյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 5 հանդիպման: Իսկ Նաիրի Մինասյանը «Բանանցի» ֆուտբոլային դպրոցի սան է և առաջին անգամ է հրավեր ստանում ազգային հավաքականից: