կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-09 10:37
Իրավական

Հրազդանում մորը դաժանաբար սպանելու վերաբերյալ գործը դատարանում է

Հրազդանում մորը դաժանաբար սպանելու վերաբերյալ գործը դատարանում է

Կոտայքի մարզի դատախազությունը նույն մարզի դատարան է ուղարկել նախորդ տարվա օգոստոսին Հրազդանում տարեց մորը դաժանաբար սպանելու վերաբերյալ քրեական գործը: Ամբաստանյալի աթոռին 57-ամյա Հայկազ Նազարյանն է, ով այժմ գտնվում է հոգեբուժարանում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ սպանության հատկանիշներով:

Ավելի վաղ հաղրդվել էր, որ քաղաքացի Ա.Նազարյանը հաղորդում էր տվել, որ շիզոֆրենիա հոգեկան հիվանդությամբ տառապող իր եղբայրը շուրջ մեկ ամիս թույլ չի տալիս մտնել իր հայրական տուն և տեսակցել 80-ամյա մորը: 2015թ. օգոստոսի 28-ին Ա.Նազարյանը ոստիկանության աշխատակիցների օգնությամբ այցելել էր հայրական՝ Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի 154-րդ տուն, որտեղ տանը կից ավտոտնակի հորի միջից հայտնաբերվել էր 80-ամյա Արաքսյա Անուշավանի Հարությունյանի դիակը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, սպանվածի կողոսկրերի մատերը` 2-ից մինչև 8-րդ, կոտրված են եղել, և կինը խեղդամահ է արվել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն): Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արաքսյա Հարությունյանի որդուն՝ Հ.Նազարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն): 2015թ. օգոստոսի 31-ին 80-ամյա կնոջ որդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Հ.Նազարյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական ստացիոնար, ինչպես նաև՝ նրա մարմնի վրա վնասվածքների առկայությունը պարզելու համար՝ դատաբժշկական փորձաքննություններ: Նա տեղափոխվել է «Նորք հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ: