Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրեցինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքմենստանից վերադարձի ճանապարհին պատասխանել է լրագրողների հարցերին, հիմնականում՝ ռուսական ինքնաթիռի խոցման մասին:
Ըստ Haberturk-ի՝ լրագրողներից մեկի հարցին, թե ՌԴ-ից այդ մասին նոր լուր կա՞, նա պատասխանել է. «Սպասում ենք, տեսնենք»:
Իսկ հարցին, թե ՌԴ-ի հետ լարվածությունը Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքմենստանում կամ այլ երկրում անհանգստություն առաջացրե՞լ է, Էրդողանը պատասխանել է. «Մենք չենք ցանկանում, որ այդ լարվածության պատճառով ինչ-որ երկրում անհանգստություն ստեղծվի: Մտահոգիչ և տխուր է այն, որ օդային տարածքի խախտման արդյունքում այսպիսի չնախատեսված դեպք է տեղի ունեցել: Սակայն արդյունքում օդաչուի անտեսած զգուշացումների պատճառով տեղի ունեցած միջադեպից չպետք է տուժեն երկու երկրների հարաբերությունները, առավել ևս՝ ստրատեգիական: Մեզ տխրեցնում է այն, որ հարաբերությունները տուժում են այդ դեպքից: Հույս ունեմ՝ դրանք կարճ ժամանակում կվերականգնվեն»:
Էրդողանի խոսքով՝ ինքը դժվարանում է հասկանալ այն մտածողությունների տրամաբանությունը, թե «ռուսական ինքնաթիռի խոցումը նախապես ծրագրված, թակարդ է եղել իր և ՌԴ նախագահ Պուտինի դեմ»: «Մամուլում նկարագրված սցենարներն ու մեկնաբանությունները դժվար է հասկանալ»,- ասել է Թուրքիայի նախագահը:
«Իրականում պարոն Պուտինն ինձ լավ է ճանաչում: Թե\' Թուրքիայի այցի, թե\' մինչ այդ մեր հանդիպումների ժամանակ իմ անձի մասին նա գովաբանություններ է հնչեցրել: Հետևաբար, կարծում եմ, որ միջադեպից անմիջապես հետո նրա հայտարարությունները զգացմունքային էին: Մենք չպետք է որևէ լարվածության թույլ տանք և պետք է դիվանագիտական ճանապարհներով այս հարցը հաղթահարենք»,- հայտարարել է Էրդողանը: