|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Դեպի բռնապետություն
Դատավոր Բորիս Բախշյանի նկատմամբ իրավապահների գործողությունները, քրեական հետապնդումը խիստ սպասելի էին: Սա ուղղորդված քրեական գործերով իշխանությունների համար ոչ ընդունելի որոշում կայացրած դատավորի գործողություններին միակ արձագանքն է, որ կարելի էր ակնկալել:
Սա նախազգուշացում է ոչ միայն Բախշյանին, այլև դատական համակարգում օրենքով առաջնորդվող, իշխանության կամակատարը չդարձած դատավորներին: Սա նախազգուշացում է ողջ դատական համակարգին:
Իսկ էլ ի՞նչ կարելի էր ակնկալել ԵԽԽՎ «չափանիշներով» ժողովրդավարության բաստիոնից:
Եվ որքան էլ իշխանությունները թմբկահարեն ԵԽԽՎ բանաձևը, դրանից իրականությունը չի փոխվում: Ժողովրդավարությունից բռնապետություն մեկ քայլ է, իսկ մեր երկիրը հաստատակամորեն բռնել է այդ ճանապարհը:
Էլինար Վարդանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր