|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանի «Ալաշկերտ»-ն անցկացրեց ուսումնամարզական հավաքի վերջին ստուգողական հանդիպումը. տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Երևանյան թիմի մրցակիցը Չինաստանի 1-ին դիվիզիոնի (2-րդ մակարդակ) առաջատարներից մեկն էր՝ «Բեյջինգ ԲիՋի» թիմը: Գոլերը խփվել են երկրորդ խաղակեսում:
Նշենք, որ Աբրահամ Խաշմանյանը թիմի մարտական կազմը խաղադաշտ է մտցրել ընդմիջումից հետո: Ամեն դեպքում ալաշկերտցիները ողջ խաղի ընթացքում ունեցել են առավելություն և բազմաթիվ վտանգավոր պահեր են ստեղծել: Սակայն տևական ժամանակ հայկական թիմի ֆուտբոլիստներին չի հաջողվել դրանք գոլի վերածել, մինչդեռ` մրցակցի հազվադեպ գրոհներից մեկն ավարտվել է դարպասի գրավումով: «Ալաշկերտ»-ը հաշիվը հավասարեցրել է խաղավարտից երկու րոպե առաջ: Աչքի է ընկել Հեբեր Արաուխոն՝ 1:1:
Վաղն «Ալաշկերտ»-ը կվերադառնա Երևան: