|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Փետրվարի 22-ին, ժամը 2-ին, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վահագնի գյուղի մոտ` ճանապարհի եզրին, հայտնաբերվել է տղամարդու դիակ:
Մեկնած օպերատիվ խումբը ժամը 2.35-ին Վահագնի գյուղի մոտ, ճամփեզրին, հայտնաբերել է 1972 թ. ծնված Նվեր Քոչինյանի դիակը` գլխի հետևի մասի հրազենային վնասվածքով: Դիակի մոտ հայտնաբերվել է «ՏՏ» տիպի ատրճանակի համար նախատեսված, 7.62 տրամաչափի մեկ կրակված փամփուշտի պարկուճ և մեկ չկրակված փամփուշտ:
Փետրվարի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: