|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Այսօր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց որոշում՝ մարտի 7-ի երկուշաբթի օրվա աշխատանքային օրը տեղափոխել մարտի 12-ը` շաբաթ օրը: Նա նշեց, որ որոշումը պայմանավորված է նրանով, որ հնարավորություն տան բոլորին՝ պատշաճ նախապատրաստվել կանանց տոնին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց. «Այս հարցը վիճելի է, ուզում եմ կարծիքներ լսել, ի՞նչ կարծիքի եք»: Ապա կատակեց.«Ոնց որ բոլորիդ համար հաճելի էր, հա՞: Դե ինչ, կանանց առաջարկում եմ հանգստանալ, տղամարդիկ էլ անհանգստանան՝ աշխատեն»:
Եվ քանի որ որոշմանը ոչ ոք դեմ չէր, այն հաստատվեց: