կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-13 12:14
Սպորտ

Լիլեհամերում մեկնարկել են պատանեկան օլիմպիական խաղերը

Լիլեհամերում մեկնարկել են պատանեկան օլիմպիական խաղերը

Ձմեռային պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերի պաշտոնական մեկնարկը տրվեց Լիլեհամերի կենտրոնական մարզադաշտում՝ արքայադուստր Ինգրիդ Ալեքսանդրայի մասնակցությամբ:

Բացման պաշտոնական արարողությունը կայացավ Լիլեհամերի «Լյուսհորսբաքեն» մարզադաշտում, որտեղ կայացել էր նաև 1994 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի բացումը: Լիլեհամերում այս օրերին ցուրտ է, բայց արարողությանը թիմերը ներկայացել էին մեծաքանակ պատվիրակությամբ: Մասնակիցների համար նախատեսված հատվածը լի էր մարզիկներով, ովքեր առիթը բաց չէին թողնում ևս մեկ անգամ փոխանակվելու տարբերանշաններով (Pins):

Մինչ կսկսվեր բացման արարողության բուն մասը, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն իր ողջույնի խոսքում շնորհավորեց բոլոր մարզիկներին մարզական նման միջոցառմանը մասնակից լինելու համար: «Սիրելի\' մարզիկներ, բարով եք եկել ձեր խաղերին: Հաջորդ 10 օրերին անկրկնելի կլինեն ձեզ համար: Այս խաղերը ցույց կտան ձեր սերը դեպի սպորտը: Այս խաղերը կլինեն ուսուցողական, սովորեցնող, բայց որ ամենակարևորն է նոր ընկերներ գտնելու խաղեր»,- փաստեց ՄՕԿ-ի նախագահը:

Օլիմպիական խաղերի դրոշը մարզադաշտ բերելու պատիվը տրված էր մի քանի մարզիկների, ովքեր օլիմպիական խաղեր մրցանակակիրներ են: Մարզիկների, մարզիչների և մրցավարների անունից օլիմպիական երդում տվեցին նորվեգացիները:

Ձմեռային խաղերի կրակը վառեց Նորվեգիայի արքայադուստր Ինգրիդ Ալեքսանդրան:

Ձմեռային խաղերի կարգախոսն է՝ «Դուրս արի սահմաններից, ստեղծիր ապագան»:

 

ՀԱՕԿ պաշտոնական կայք