Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանից հարցրեցին մամուլում շրջանառվող այն հրապարաումների մասին, որ ՀԷՑ-ին վարձույթով թանկարժեք մեքենաներ տված ընկերությունը պատկանում է իր բաջանաղին:
Արտակ Շաբոյանը դա անհեթեթություն համարեց, բայց ո\'չ հերքեց, ո\'չ էլ հաստատեց, որ այդ ընկերության սեփականատերն իր բաջանաղն է: Նա ամոթանք տվեց այն մարդկանց, ովքեր ստեղծում են այդ ինտրինգը, իսկ հետո հավելեց, որ այն մարդիկ, ովքեր կանգնած են դրա հետևում, փորձում են այս ինտրիգի միջոցով բացասական ազդեցություն թողնել իր անվան ու հեղինակության վրա:
Ինչ վերաբերում է նրա և բաջանաղի հարաբերություններին, ապա ՏՄՊՊՀ նախագահը հավաստիացրեց, որ իր բաջանաղի հետ հազվադեպ է հանդիպում: «Ես ընդհանրապես ծանոթ չեմ նրա գործունեությանը: Ինչ վերաբերում է կարգ խախտողին, ապա կապ չունի՝ օրենք խախտողն իմ բարեկամն է, թե` հարևանը, օրինազանցը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: Բոլորի շրջապատում էլ կգտնվեն մարդիկ... Բայց դա չի նշանակում, թե մասնակցություն ունեմ այդ գործում: Եվ,առհասարակ, լինի դա իմ բաջանաղը, եղբայրը, թե որևէ այլ բարեկամ կամ ազգական, ես գտնում եմ՝ եթե նա օրենք է խախտել, պետք է ենթարկվի խիստ պատասխանատվության: Այն մարդիկ, ովքեր այս լուրերը տարածում են, նրանք չեն էլ պատկերացնում, որ իմ ղեկավարած կառույցը մեծ ազդեցություն չունի ՀԷՑ-ի գործունեության վրա, քանի որ այն կարգավորվում է պետության կողմից: Կա առանձին պետական մարմին, որը զբաղվում է այդ ոլորտով, իսկ ես դրա հետ կապ չունեմ»,- հավաստիացրեց նա:
Շաբոյանն անգամ հիշեցրեց, որ նախորդ տարի, ընդառաջելով մի շարք քաղաքացիների բողոքների, ՏՄՊՊՀ-ն տուգանեց ՀԷՑ-ին ու պարտադրեց կատարել քաղաքացիների պահանջները: