կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-14 14:20
Տնտեսական

Շաբոյանը բացատրեց, թե ինչու բենզինի գինն էապես չի նվազում

Շաբոյանը բացատրեց, թե ինչու բենզինի գինն էապես չի նվազում

Այսօր լրագրողների հետ զրույցում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն անդրադարձավ Հայաստանում բենզինի գնին: Նա նախ նշեց, որ բենզինի գնի հարցը գտնվում է ՏՄՊՊՀ ուշադրության կենտրոնում, այնուհետև հավելել է, որ անցած տարվա ընթացքում բենզինի գինը 470 դրամից նվազել մինչև 410 դրամ, այսինքն` մոտ 13 տոկսով բենզինի գինը նվազել է:

«Համաձայն մեր ուսումնասիրության արդյունքների` Հայաստանում վաճառվող բենզինի մեջ նավթի տեսակարար կշիռը կազմում է մոտավորապես 7 տոկոս: Մենք ներկրում ենք Ռուսաստանից, և Ռուսաստանում նավթի տեսակարար կշիռը բավականին փոքր է, պայմանավորված այն հանգամանքով, որ արդյունահանման ժամանակ մեծ ծախսեր են կատարվում, բացի դրանից` Ռուսաստանում բենզինը մեծ չափի հարկերով է հարկվում: Ավելին` երբ ներմուծվում է Հայաստան, այստեղ ևս բենզինը մեծ չափով հարկվում է, և այդ պատճառով էլ 7 կամ 8 տոկոս է կազմում նավթի տեսակար կշիռը: Այդ պատճառով էլ նավթի գների նվազումը մեծ չափով իր ազդեցությունը չի թողնում բենզինի գների վրա»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը:

Դիտարկմանը, թե, փաստորեն, բենզինի գները չեն իջնում կառավարության վարած քաղաքականության արդյունքում, Շաբոյանը չհամաձայնեց` ասելով, թե ինքն այդպես չի կարծում: «Եթե մենք համեմատություն ենք իրականցնում, ապա ԱՄՆ-ում հարկերը բավականին ցածր տեսակարար կշիռ ունեն, տարբեր երկրներում տեսակարար կշիռները տարբեր են, բայց քանի որ մենք ներմուծում ենք Ռուսաստանից և մեր հարկային քաղաքականության հետևանքով հարկերի կշիռը մեծ է, այդ պատճառով նավթի գների փոփոխությունը շատ մեծ ազդեցություն չունի»,- ասաց նա: