Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կրկին ցավակցություն է հայտնել եւ դատապարտել Նիսում ու Վիեննայում բռնության ակտերը՝ հայտարարելով, որ դրանք «վարկաբեկում են ժողովուրդների եւ կրոնների միջեւ եղբայրական համագործակցությունը»։ Պոնտիֆիկոսն այս մասին ասել է հավաքական ընդունելության ավարտից հետո, որը առերես ընդունելության 2 ամսից հետո համավարակի տարածման պատճառով կրկին անցել է առցանց ձեւաչափի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այս օրերին, երբ մենք աղոթում ենք մահացածների համար, չի կարելի չհիշել Եվրոպային դարձյալ խոցած ահաբեկչությունների զոհերին։ Աղոթում եմ ողբերգականորեն զոհվածների համար, իմ հոգեւոր մերձությունն եմ հայտնում նրանց մտերիմներին, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր տառապում են բռնության հետեւանքով, որը վարկաբեկում է կրոնների միջեւ եղբայրական համագործակցությունը»,- ասել է Ֆրանցիսկոս պապը։
Նրա խոսքը հեռարձակվել է Vatican news պորտալի սթրիմինգում, ինչպես նաեւ Առաքելական պալատի գրադարանից Սուրբ Պետրոսի հրապարակում տեղադրված էկրաններին։ Այս ձեւաչափով հավաքական ընդունելություններ են սկսել կատարել մարտից։ Սեպտեմբերին դրանք վերականգնվել էին նախ բացօթյա։ Հավատացյալների կրճատված թվով մի քանի ընդունելություններ էին հասցրել կատարել նաեւ Պողոս VI-ի լսարանում։ Սակայն Ֆրանցիսկոս պապը հրաժարվել էր հավատացյալների առանձին խմբերի ձեռքերը սեղմելով անձամբ ողջունելու ավանդույթից։ Մի անգամ պապն անգամ դրա պատճառով ներողություն էր խնդրել։ Վատիկանն առայժմ չի անցել Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի առցանց ռեժիմի, ինչպես եղել էր համավարակի առաջին ալիքի ժամանակ։ Ընդ որում՝ պահպանվում է անհրաժեշտ հեռավորություն, եւ բոլորը պետք է հրապարակ գան դիմակներով։