|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Փետրվարի 2-ին, ժամը 20.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հույսի ավանում այրվում է երեք հարկանի սեփական տուն:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Կանչը բարձրացվել է Բիս-1 բարդության աստիճանի: Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի Քասախ գյուղի Մկրտչյան փողոցի տներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.04-ին, մարվել՝ 21.25-ին: Տան 1-ին հարկում այրվել են սենյակը` նախամուտքով (45 քմ), 8 եվրոպատուհան, իսկ 2-րդ հարկում` 20 քմ տարածքում՝ պահեստավորած պոլիեթիլենային տոպրակի պարկեր: