|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 2-ին, ժամը 20.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հույսի ավանում այրվում է երեք հարկանի սեփական տուն:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Կանչը բարձրացվել է «Բիս-1» բարդության աստիճանի: Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի Քասախ գյուղի Մկրտչյան փողոցի տներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.04-ին, մարվել՝ 21.25-ին: Տան 1-ին հարկում այրվել է սենյակը` նախամուտքով (45 քմ), 8 եվրոպատուհան, իսկ 2-րդ հարկում` 20 քմ տարածքում՝ պահեստավորած պոլիեթիլենային տոպրակի պարկեր: