|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Փետրվարի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի ակտիվության նկատելի աճ:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային /AK ինքնաձիգերից, ДШК գնդացիրներից, СВД և «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններից /, հրետանային /60 և 82 մմ-ոց ականանետներից / և հաստոցավոր ավտոմատ նռնականետներից /ՀԱՆ-17/ հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու նպատակով դիմել են կանխարգելիչ քայլերի և վստահորեն ապահովել առաջնային բնագծի պաշտպանությունը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն