կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-27 20:55
Սպորտ

Ավստրալիայի բաց առաջնություն. Մարեյն ու Ռաոնիչը կիսաեզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈւԹ

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մրցաշարի քառորդ եզրափակիչում  աշխարհի  2-րդ ռակետ` 28-ամյա բրիտանացի Էնդի Մարեյը  3 ժամ 25 րոպե տևած խաղում 6:3, 6:7(5), 6:2, 6:3 հաշիվներով առավելության հասավ աշխարհի 7-րդ ռակետ` 33-ամյա իսպանացի Դավիդ Ֆերերի նկատմամբ:

ATP վարկանշային աղյուսակի 14-րդ թենիսիտ` 25-ամյա կանադացի Միլոշ Ռաոնիչը 1/4 եզրափակիչում`  2 ժամ 19 րոպե տևած խաղում  6:3, 3:6, 6:3, 6:4 հաշիվներով առավելության հասավ աղյուսակի  25-րդ ռակետ` 29-ամյա ֆրանսիացի Գաել Մոնֆիսի նկատմամբ:

Եվ այպես, եզրափակիչ դուրս գալու համար կպայքարեն Մարեյ-Ռաոնիչ  և Ֆեդերեր-Ջոկովիչ զույգերը: