|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մոսկվայում` Սովխոզնի փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի բնակարանի պատուհանից մի տղամարդ կրակ է բացել փողոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով 25-ամյա աղջիկ է մահացել, տեղեկացնում է LifeNews-ը:
Ականատեսների վկայությամբ աղջիկը բարձրախոսով այցելուներ է հրավիրել մորթեղենի խանութ: Իսկ տան պատուհանից անհայտ տղամարդը սկսել է բարձր հայհոյել նրան եւ պահանջել, որպեսզի նա լռի, ինչից հետո կրակել է աղջկա ուղությամբ: Ստացած վնասվածքներից աղջիկը տեղում մահացել է:
Ավելի ուշ իրավապահները բերման են ենթարկել կասկածյալին, ով օրեր առաջ դիմել է ոստիկանություն եւ բողոքել փողոցի ուժեղ աղմուկից: