կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-23 01:38
Սպորտ

«Բանանց»-ը սկսել է ուսումնամարզական հավաքը

«Բանանց»-ը սկսել է ուսումնամարզական հավաքը

 

Երևանի «Բանանց»-ը սկսել է առաջին արտասահմանյան ուսումնամարզական հավաքը 2015/16 մրցաշրջանի երկրորդ հատվածին պատրաստվելու համար: 

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, առաջին ուսումնամարզական հավաքին մասնակցում են 21 ֆուտբոլիստներ. Ստեփան Ղազարյան, Ալբերտ Օհանյան, Գրիգոր Մակարյան, Վլատկո Դրոբարով, Նարեկ Պետրոսյան, Գևորգ Խուլոյան, Ասլան Կալմանով, Սոսլան Կալմանով, Հակոբ Հակոբյան, Պետրոս Ավետիսյան, Վահագն Այվազյան, Միգել Լոպես, Նաիրի Մինասյան, Վալտեր Պողոսյան, Կլաուդիո Տոռեխոն, Զավեն Բադոյան, Վլադիմիր Բաբայան, Հովհաննես Իլանգյոզյան, Լաերսիո Գոմես Կոստա, Ացամազ Բուրաև, Էդգար Մովսիսյան:

Հայտնի է նաև թիմի ստուգողական հանդիպումների գրաֆիկը: Հունվարի 27-ին «Բանանց»-ի մրցակիցը կլինի «Սոչի» թիմը, հունվարի 30-ին «Բանանց»-ը կխաղա Արմավիրի «Տորպեդո»-ի հետ, իսկ փետրվարի 2-ին տարբեր կազմերով երու հանդիպում կանցկացնի Կալինինգրադի «Բալթիկա»-ի հետ:

«Բանանց»-ը Սոչի է ժամանել հունվարի 22-ի առավոտյան: Ցերեկը տեղի է ունեցել առաջին մարզումը: Չնայած անձրևային եղանակին, թիմն անցկացրեց նախատեսված մարզումը: Հունվարի 23-ից «Բանանց»-ը երկուական մարզում կանցկացնի Սոչիում և Երևան կվերադառնա փետրվարի 3-ին: