կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-01-22 10:37
Հասարակություն

Վարդենյաց լեռնանցքը դեռ միակողմանի փակ է

Վարդենյաց լեռնանցքը դեռ միակողմանի փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: 

Միակողմանի փակ է Վարդենյաց  լեռնանցքը (Մարտունու կողմից): 

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ: 

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:    

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
 լրատվական ծառայություն