|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Հունվարի 5-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ, ուժեղ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի փակ է Վարդենյաց լեռնանցքը: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս չօգտվել այդ ճանապարհից: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ինչպես քիչ առաջ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը տեղեկացրեցին Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար առատ տեղումների պատճառով փակ է նաեւ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:
Վարորդներին խորհուրդ է տրվում նշված ավտոճանապարհով երթեւեկելուց առաջ նախապես տեղեկանալ եղանակային պայմաններին: