կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-01-21 15:24
Քաղաքական

Եվրախորհրդարանի պատասխանը` ԵԽԽՎ-ին

Եվրախորհրդարանի պատասխանը` ԵԽԽՎ-ին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ով ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում մասնակցում է աշխատանքներին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել դրանց մասին:

«Եվրախորհրդարանի պատասխանը ԵԽԽՎ-ին՝ վերջինիս լիագումար նիստին ընդառաջ...

Ստրասբուրգում հենց նոր ավարտվեց ԵՄ-Հայաստան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը, որի արդյունքում ընդունվեց եզրափակիչ հայտարարություն: Այն ամբողջական տարբերակով կտարածվի ԱԺ աշխատակազմի կողմից քիչ անց:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ եզրափակիչ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումներից մեկով, Եվրախորհրդարանը «լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափն է, այս ուղղությամբ, մեծապես խրախուսում է համաեվրոպական և այլ միջազգային կազմակերպություններին ու կառույցներին համահունչ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց տեսակետներում և բանաձևերում, որպեսզի այդ կերպ նպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Հ.Գ. Շնորհակալություն բոլորին՝ կատարած մեծ աշխատանքի համար: Կեցցե՜ մեր պատվիրակությունը...»: