Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
ՀՀ գլխավոր դատախազությունը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկել 2016 թվականի ապրիլի 15-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ նետելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործը: Մեղադրական եզրակացության համաձայն՝ Հ. Մուրադյանն ապրիլի 15-ին հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, հոր անվամբ հաշվառված ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է Իսակովի պողոտայի 23/7 հասցեում գտնվող ՀՀ 2-րդ Նախագահ Ռ. Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքի մոտ:
Նա բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության նկատմամբ, անտեսելով ծառայություն կատարող անվտանգության աշխատակիցների ներկայությունընռնակ է նետել անվտանգության աշխատակիցների ուղղությամբ , որից հետո նշված ավտոմեքենայով դիմել է փախուստի: Հիշեցնենք, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ապրիլի 20-ին Հ.Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ից ստացվել է գրություն առ այն, որ Հովհաննես Մուրադյանը 19.09.2014 թվականից հաշվառված է իրենց կենտրոնում՝ «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» ախտորոշմամբ: Համաձայն ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն եզրակացության՝ մեղսագրվող արարքի նկատմամբ Հ.Մուրադյանիը ճանաչվել է անմեղսունակ:
Նրա նկատմամբ կիրառվել է անմեղսունակության վիճակում կատարած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ: Հիշյալ գործը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին: Դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ: