Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նշենք, որ նախագծով առաջարկվում է ավտոմոբիլային ճանապարհներով 40 տոննա բեռների տեղափոխումն արգելել, քանի որ ճանապարհներին մեծ վնաս է հասցվում:
Մելքումյանը նշեց, որ առկա է 50 հազարից ավելի խոշոր տեխնիկա, այդ թվում` շուրջ 15 հազար տրակտոր: Պատգամավորին մտահոգում է, թե այս նախագծի ընդունումից բիզնեսը կամ, ընդհանրապես, տնտեսվարողները ինչ-որ բան շահո՞ւմ են, թե՞ տուժելու են: «Եթե մենք շահում են ինչ-որ բան, բայց բիզնեսը ռիսկեր ունի, պետք է անպայման նկատի ունենանք»,- ասաց նա:
Մելքումյանը նշեց նաև, որ ինքը, շատ մոտ կանգնած լինելով տրանսպորտի և կապի նախարարությանը, չի կարող չասել, որ նախարար Գագիկ Բեգլարյանը լավ է աշխատում: «Դա հստակ այդպես է, նենց չի, որ մենակ պետք է քննադատենք: Կան նախարարներ և նախարարություններ, որոնք լավ չեն աշխատում, բայց տվյալ դեպքում պետք է ասել, որ Գագիկ Բեգլարյանը, ճանապարհաշինության մասով, որոշակի ձեռքբերումներ ունի, և մենք դա պետք է արձանագրենք»,- հայտարարեց պատգամավորը: