Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողության ժամանակ լրագրողները նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանից հետաքրքվեցին, թե ինչ խնդիրներ կան Երևանում, և ինչպիսի քաղաքապետ է Տարոն մարգարյանը:
Ըստ Բեգլարյանի` Երևանում խնդիրներ կան դարերով, բայց Մարգարյանը լուծում է դրանք: «Համարյա թե այն բոլոր կարևոր խնդիրները, որոնք քաղաքացիների համար կարևոր են, Տարոն Մարգարյանը լուծում է, և ես, լի հույսով ու հավատով, վստահում եմ իրեն, որ ավելի լավ գործեր են լինելու, ավելի լավ աշխատանքներ և ավելի փայլուն քաղաք»,- ասաց նա:
Երբ լրագրողները Բեգլարյանին հարցրեցին` Տարոն Մարգարյանն ավելի լա՞վ է աշխատում, քան ինքը, նա արձագանքեց. «Յուրաքանչյուր մարդ աշխատում է յուրովի ու հնարավոր է` ավելի լավ է աշխատում, քան թե բոլոր իրենից առաջ եղած քաղաքապետերը»:
Ինչ վերաբերում է Երևանի տրանսպորտի խնդրին, ապա, ըստ Բեգլարյանի, դա բարդ խնդիր է: «Երևան քաղաքի տրանսպորտի խնդիրը բարդ խնդիր է, բայց սկիզբը դրվել է 2002 թվականին` իմ օրոք: Այն ժամանակ տարբեր մոտեցումներ էին քննարկվել, և դա, ինձ թվում է, շարունակվում է, և լուծումը մոտ ապագայում կստանանք»,- ասաց նա: