կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-22 09:46
Սպորտ

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակիչում է

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակիչում է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դուրս է եկել Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Մեր մարզիկը հենացատկերի վարժությունում վաստակել է 14,849 միավոր և երրորդ տեղով հաղթահարել է որակավորման փուլը։

Հիշեցնենք, որ օղակների վարժությունում Վահագն Դավթյանը որակավորման փուլի արգելքը հաղթահարել էր երկրորդ տեղով, Արթուր Թովմասյանը՝ երրորդ, իսկ Հարություն Մերդինյանը նժույգթափերի վարժությունում եզրափակիչ էր անցել երկրորդ տեղով։

Հայաստանի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում է 4 մարմնամարզիկով: Մրցաշարը վարկանիշային միավորներ է տալիս Տոկիո-2020-ի համար: