կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-10 12:59
Քաղաքական

Արցախ անունը չավելացնելը վախի, թուլության ազդակ կլինի արտաքին աշխարհին․ Աղվան Վարդանյան

Այս փոփոխությունն անհրաժեշտություն է։ Ելնելով 44-օրյա պատերազմի արդյունքներից, հետևանքներից, Արցախի հարցի այսօրվա իրավիճակից, մեր հարևանների դիրքորշումներից՝ շատ ավելի բնական կլիներ հենց այս  փուլում ստեղծվեր Արցախի հարցերի մշտական հանձնաժողով՝ առանձին, բայց դա մենք չենք արել՝ ինչ-ինչ փաստարկներից, կիսափաստարկներից ելնելով։ Այս մասին պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անվան փոփոխությանն ու Արցախ անվան ներառմանը։

«Արտաքին հարաբերություների հանձնաժողովին Արցախ չավելացնելը անհասկանալի կլինի և՛ մեր հասարակության, Արցախի բնակչության համար և՛ ևս վախի, թուլության, ինքնիշխանության պակասի ազդակ կլինի արտաքին աշխարհին։ Ես վստահ եմ, որ այստեղ ոչ մեկ նման ցանկություն չունի»,- նշեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։