Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» և «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է խթանել կոոպերացիաների ստեղծումը: Վերջին տարիներին գյուղատնտեսությունում գրանցված որոշակի դրական տեղաշարժերի հետ մեկտեղ, ոլորտում բնատնտեսական ներուժի օգտագործման մակարդակը դեռևս ցածր է, որի հիմնական պատճառներից մեկը հանրապետության գյուղացիական տնտեսությունների փոքր չափերն են և տնտեսությունների համատեղ գործունեության ձեռնարկումների դանդաղ ընթացքը: Ուստի անհրաժեշտություն է առաջանում տարբեր լծակներով և մեխանիզմներով խթանել համատեղ տնտեսվարման զարգացումը, գյուղատնտեսական կոոպերատիվների կազմակերպման միջոցառումների իրականացումը: Կոոպերացիայի տարբեր ձևերի համակարգում իր ուրույն տեղն ունի գյուղատնտեսական կոոպերացիան, որի սկզբունքների արդյունավետ կիրառումն ու օգտագործումը կնպաստի հանրապետության ագրարային ոլորտի խնդիրների հանգուցալուծմանն ու գյուղատնտեսության հետագա զարգացմանը: Առաջացել է անհրաժեշտություն օրենքի նախագիծ ընդունել և կարգավորել կոոպերացիաների զարգացման ոլորտը:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այս օրենքի առումով ունի դժգոհություն` ուղղված թե\' էկոնոմիկայի, թե\' գյուղատնտեսության, թե\' արդարադատության նախարարության ղեկավարությանը: Նա հորդորեց այդ նախարարություններին` գույքագրել իրենց պարտավորությունները, քանի որ տարին ավարտվում է, և ինքը չէր ցանկանա տհաճ խոսակցություն ունենալ այդ թեմայով:
«Հիմա սա ընդգրկվելու է, չէ՞, արտահերթ նստաշրջանում: Հիմա պետք է գնանք ԱԺ ու երեք ընթերցում անցկացնենք, որը շատ վատ է»,- դիտողություն արեց Հովիկ Աբրահամյանը: