|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Թուրքական հոսք» նախագիծը թուրքական կողմի պահանջներին չբավարարելու պատճառով Թուրքիայի կողմից է ժամանակավորապես դադարեցվել, ոչ թե` Ռուսաստանի. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ըստ Demokratahber-ի՝ նրա խոսքով՝ Թուրքիան էներգետիկ հարուստ պաշարներ չունի, այդ պատճառով էլ կախված է ուրիշ երկրներից: «Նավթի 90,5 տոկոսն ու գազի 98 տոկոսը ստանում ենք Ռուսաստանից, իսկ անմշակ նավթը՝ Իրաքից, սակայն «այդ երկու երկրները Թուրքիայի միակ աղբյուրները չեն»,- ասել է Էրդողանը:
Անդրադառնալով նաև Ռուսաստանի կողմից Թուրքիայից ներկրվող արտադրանքի սահմանափակումներին՝ Թուրքիայի նախագահն ասել է. «Թուրքիան նման պատճառներով չի խարխլվի: Գնես-չգնես՝ մեզ համար մեկ է: Մենք միշտ հպարտ ենք կանգնելու և երբեք չենք խոնարհվելու»: