|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Ադրբեջանի Նարդարան գյուղում դեկտեմբերի 1-ին ուժայինների երկրորդ հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է մոտ 20 մարդ։ Այդ մասին հայտնում է Turan-ը:
Հաղորդվում է, որ ոստիկանական գործողության նպատակը եղել է զենք հավաքելը։
Հիշեցնենք, որ գյուղը փաստացի գտնվում է կրոնական ծայրահեղականների վերահսկողության տակ, ըստ իշխանությունների` նրանք հեղաշրջման փորձ էին նախապատրաստել: Օրերս հատուկ գործողություն էր իրականացվել, որի ժամանակ ձերբակալվել էր 15 ծայրահեղական: